News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի  3-ի՝ Մաքսային միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարելուց հետո Հայաստանի իշխանությունները Ռուսաստանին են զիջել երկրի անկախությունը: Այս մասին փետրվարի 11-ին հայտարարել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Արմեն Առաքելյանը՝  «Հայաստանի ուղին դեպի Եվրոպա. Խոչընդոտներ ու հնարավորություններ» թեմայով հանրային-քաղաքական քննարկման ժամանակ:

Ըստ նրա՝ խնդիրն այն է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները այլեւս որոշումներ չեն կայացնում, այդ որոշումներն այլ վայրում են կայացվում՝ Մոսկվայում: Առաքելյանն ընդգծել է, որ Հայաստանի ու Եվրոպայի համագործակցությունը պետք է շարունակվի, քանի որ հայերը միշտ էլ իրենց եվրոպացի են համարել: «Ինչ վերաբերում է արագությանը, որով իշխանությունները նետվել են Մաքսային միության գիրկը, պետք է ընդգծել, որ Ռուսաստանւ չի ապահովում մեր անվտանգությունը, այլ լրիվ հակառակ քայլերի է գնում»,-նկատել է Առաքելյանը՝ հիշեցնելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին 4 մլրդ դոլարի զենք վաճառելու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ