News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ուկրաինական բուժծառայության բժիշկները փորձել են վերակենդանացնել Սերգեյ Նիգոյանին, ով Եվրամայդանում վիրավորվելուց հետո հայտնվել էր հիվանդանոցում, նրան ադրենալին են ներարկել, բայց դա չի օգնել: Հունվարի 22-ի գիշերը հերթապահած բժիշկ Ուլյանա Բելոուսի խոսքով, այդ օրն առավոտյան ամեն 10-15 րոպեն մեկ բուժկետ ծանր վիրավորների են բերել, ավելի հաճախ դրանք եղել են գլխի, պարանոցի կամ կրծքավանդակի վնասվածքներով անձինք:

Ուլյանան պատմել է, որ հարեւան վիրահատական սեղանին ծնար վիրավորի են պառկեցրել, սկսել են վերակենդանացնել, սակայն բոլոր ջանքերն ապարդյուն են եղել, երիտասարդը մահացել է: Ուլյանա Բելոուսը պատմել է, որ նախկինում ճանաչել է Նիգոյանին, երբ աշխատել է մոբիլ բրիգադների հետ: «Նա օգնության էր դիմել, երբ կտրել էր մատը: Շատ ուրախ մարդ էր երեւում»,- ասել է նա:

Մահից հետո հոգեւորական է եկել։ Երբ ավարտել է աղոթքը, լացել է: Պարզվել է, որ մի քանի տարի առաջ մահացել է հոգեւորականի նույն տարիքի որդին:

Հիշեցնենք, որ Սերգեյ Նիգոյանը մահացել էր հունվարի 22-ին, Գրուշեւսկի փողոցում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ բախման ընթացքում ստացած հրազենային վնասվածքի հետեւանքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ