News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ստիպված է եղել փոխել 2013թ. ծառայության ժամանակ սպանված ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի գործով փետրվարի 12-ին նշանակված դատական հերթական նիստը հետաձգելու որոշումը, երբ զինծառայողի հարազատները սպառնացել են փակել Սեւանի ճանապարհը։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ առավոտյան, երբ Լյուքս Ստեփանյանի հարազատներն արդեն Իջեւանի ճանապարհին էին, դատարանից զանգել են նրանց փաստաբան Արմեն Սարգսյանին եւ ասել, որ ժամը 12-ին նշանակված դատական նիստը չի կայանալու, քանի որ պաշտպանական կողմի փաստաբան Երեմ Սարգսյանը չի ներկայանալու: Այս լուրը բարկացրել է Լյուքս Ստեփանյանի հարազատներին։

«Ամբողջ գյուղով պատրաստված գալիս ենք դատի, եթե դատ չլինի, կփակենք ամբողջ Սեւանի ճանապարհը կամ կգնանք Երեւան՝ Պաշտպանությոն նախարարություն»,- զգուշացրել է Լյուքսի հայրը՝ Իշխան Ստեփանյանը։

Ավելի ուշ դատարանից նրանց զանգահարել են ու տեղեկացրել, որ դատը նախատեսվածից մի փոքր ուշ, բայց կկայանա, եւ պատասխանող կողմի փաստաբանը կներկայանա նիստին։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, 2013թ. մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային, 19-ամյա Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց էր արձակել, ինչի հետեւանքով պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել էր, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել էր հրազենային վիրավորում: Քրեական գործ էր հարուցվել 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 112 հոդվածի 1-ին մասով: Դավիթ Խաչատրյանը կալանավորված է:

Տպել
Ամենաշատ