News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԼՂՀ ԱԺ անկախ պատգամավոր Վահան Բադասյանը մտադիր է նախաձեռնել ստորագրահավաք՝ գազի գնի իջեցման հարցը քաղաքական օրակարգ մտցնելու նպատակով:

Այս առնչությամբ Վահան Բադասյանի տարածած հաղորդագրության մեջ նշվում է.

«ԼՂՀ ԱԺ անկախ պատգամավոր Վահան Բադասյանն Ազգային ժողովում բազմիցս բարձրացրել է Արցախի գազալցակայաններում գազի գնի բարձր լինելու հարցը: Պատգամավորը համարում է, որ թեեւ թե՛ ՀՀ, թե՛ ԼՂՀ գազալցակայանները նույն գնով են գազը գնում «ՀայՌուսգազարդ» ընկերությունից, սակայն արցախյան վարորդներին վաճառվում է ավելի թանկ եւ անորակ գազ: Հայաստանի հետ համեմատած գազը կրկնակի թանկ է ստացվում: Սա թանկացնում է նաեւ տրանսպորտը եւ ապրանքները:

Ազգային ժողովում այս թեմայով բարձրացրած պատգամավորի հարցերին սպառիչ եւ հստակ պատասխաններ չեն տրվել, կառավարությունը քայլեր չի ձեռնարկել այս անօրինակ վիճակը շտկելու համար: Վ.Բադասյանը համոզված է, որ կառավարության նման կեցվածքը պայմանավորված է իշխանությանը մերձ որոշ գործարարներին հովանավորչության փաստով: Քանի որ Ազգային ժողովում ընդամենը երկու անկախ պատգամավորներ կան, ապա հնարավորություն չկա այս հարցին լուծում տալ օրենսդրական ճանապարհով:

Ակնկալվում է խնդրով մտահոգ վարորդների եւ բնակչության այլ խավերի ակտիվ մասնակցությունն այս նախաձեռնությանը:

Առաջիկայում Վահան Բադասյանն այս հարցի վերաբերյալ մանրամասներ կներկայացնի»:

Տպել
Ամենաշատ