News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լոս Անջելեսում 92 տարեկան հասակում կյանքից հեռացել է կատակերգու դերասան  Սիդ Սիզարը:

Նա մահացել է Բեւերլի Հիլզի իր տանը: Մահվան հստակ պատճառ չի հաղորդվում, սակայն հայտնի է, որ մահվանը նախորդել է տեւական հիվանդությունը:

Դերասանը, որի ազգանունը թարգմանվում է «Կեսար», 1950-ականներին  դարձել էր հեռուստատեսային կատակերգական  սքեթչերի ժանրի հիմնադիրը: Տարբեր ժամանակներում նրա հաղորդումների սցենարները գրել են ռեժիսորներ Վուդի Ալենը եւ Մել Բրուքսը, դրամատուրգ եւ սցենարիստ Նիլ Սայմոնը, հայտնում է rosbalt.ru-ն: 

Նշենք, որ Սիզարը հայտնի էր դարձել «Ներկայացումների ներկայացումը» հեռուստաշոուում ունեցած իր դերով:  Բացի դրանից, նա հայտնի է նաեւ «Այս խենթ, խենթ, խենթ, խենթ աշխարհը» ֆիմլում եւ «Բրիոլին» մյուզիքլում դերերով:

Նախքան դերասանական կարիերայի սկիզբը, Սիզարը Նյու Յորքում սաքսոֆոն էր նվագում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ