News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը այսօր՝ փետրվարի 13-ին, կառավարության մոտ հանդիպեց բանակում մահացած զինծառայողների ծնողներին, լսեց եւ պատասխանեց նրանց հարցերին:

Գևորգ Կոստանյանը 2010թ. մահացած զինծառայող Վալերի Մուրադյանի մորը՝ Նանա Մուրադյանին ասաց, որ ինքը պատրաստ է իրավաբանի և նրա հետ ցանկացած քննարկումների։

Զինծառայողի մայրն ասաց, որ իրենք կմասնակցեն այդ քննարկումներին եւ ավելացրեց, որ իրենք ունեն գործով նոր հանգամանքներ, որոնք դեռ քննության չեն առնվել։

Հիշեցնենք, որ զինծառայող Վալերիկ Մուրադյանը ԼՂՀ Ստեփանակերտի զորամասում ծառայության ժամանակ պաշտոնական վարկածով 2001թ. մարտի 14-ին ինքնասպանություն է գործել` կախվելով պտտաձողից։

Սակայն զինծառայողի ծնողները վստահ են, որ նա սպանվել է։ Նրանց պնդմամբ՝ իրենց երեխայի մարմնի վրա, թեւերին, եղել են ձեռքի մատների կապտուկների հետքեր, իսկ պարանոցի շրջանում եղել է պարանի 2 հետք։

Նշենք, որ դեպքից 4 օր առաջ զինվորը զանգահարել էր ծնողներին եւ հայտնել, որ ականատես է եղել վառելիքի գողության, որի մասին լռելու դիմաց նրան գումար են առաջարկել, որից ինքը հրաժարվել է։  2011թ. մարտի 3-ին այն ժամանակ զինդատախազ Գ.Կոստանյանը որոշում է կայացրել գործի կասեցված վարույթը վերսկսելու վերաբերյալ։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ