News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը այսօր՝ փետրվարի 13-ին, վարչապետի հուշամեդալով պարգեւատրել է հեռուստատեսության մի խումբ աշխատակիցների` Արցախի հանրային հեռուստատեսության 25-րդ տարեդարձի կապակցությամբ եւ Արցախում հեռուստատեսության եւ հեռուստալրագրության զարգացման գործում ունեցած ավանդի համար:

ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ շնորհավորելով նրանց` վարչապետը կարեւորել է հեռուստատեսության դերը  Արցախի ժամանակակից պատմությունը սերունդներին ներկայացնելու, քաղաքացիական հասարակության զարգացման, իշխանություն-հասարակություն կապի ամրապնդման եւ այլ  գործերում: Բարձր գնահատելով հեռուստատեսության աշխատակիցների թիմային աշխատանքը` Ա. Հարությունյանը հույս է հայտնել, որ ԱՀ այսուհետ եւս մեծ պատասխանատվությամբ, արհեստավարժությամբ եւ ավելի թարմ ուժերով  կշարունակի իր առաքելությունը տեղեկատվական դաշտում:

Արցախի հանրային հեռուստատեսության խորհրդի նախագահ Նորեկ Գասպարյանը շնորհակալություն հայտնելով կառավարության ղեկավարին հեռուստատեսության աշխատանքը գնահատելու եւ աշխատակիցներին պարգեւի արժանացնելու համար, վստահեցրեց, որ ԱՀ շարունակելու է իր նպաստը բերել պետության կայացման գործին:

Ներկաներին ուղղած շնորհավորանքի խոսքում վարչապետի նորանշանակ մամլո քարտուղար Արտակ Բեգլարյանը հեռուստատեսության աշխատակիցների հետ արդյունավետ համագործակցության ակնկալիք հայտնեց:

Տպել
Ամենաշատ