News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Փրկարար ծառայությունը փետրվարի 14-ին, ժամը 08.39-ին ահազանգ է ստացել, որ Վայոց ձորի Արենի գյուղ չհասած «Խորենի լիճ» կոչվող տարածքի մոտակայքում վթար է եղել:

Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Եղեգնաձոր-Արենի հատվածի 15-րդ կմ մոտակայքում «Իվեկո» մակնիշի 21573 պ/հ բեռնատարը դուրս է եկել ավտոճա¬նապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել հարակից լիճը, ինչի հետեւանքով վարորդ Ջ. Թ.-ն (Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի) տեղափոխվել է Եղեգնաձոր քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատ¬ել են բավարար:

Դեպքի մասին տեղեկացվել է ՃԿԿ-ում Արտաքին գործերի նախարարության պատասախանատուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ