News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հաղորդավար Համլետ Ղուշչյանը «Նաիրի» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքից երեկ՝ փետրվարի 13-ին, տեղափոխվել է Ընդհանուր նյարդաբանության բաժանմունք: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, «Նաիրի» ԲԿ վերակենդանացման բաժանմունքի վարիչ Անատոլի Գնունին:

Նա նշեց, որ Համլետ Ղուշչյանի առողջական վիճակը կայուն է՝ դրական դինամիկայով: Այսօր նրան լրացուցիչ հետազոտությունների կենթարկեն, հայտնի հաղորդավարը լավ է, գիտակցությունը տեղն է, շփվում է: Առայժմ հայտնի չէ՝ ինչքան կմնա հիվանդանոցում, բայց մինչեւ շաբաթվա վերջ հաստատապես կլինի «Նաիրիում»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ  հիվանդանոց է տեղափոխվել հաղորդավար Համլետ Ղուշչյանը: Վերջինս մեկնել էր Ջերմուկ հանգստանալու, սակայն ինքնազգացողությունը վատացել էր, տեղափոխել էին հիվանդանոց: Նրա մոտ խրոնիկական հիվանդությունների ֆոնի վրա՝ շաքարային դիաբետ, շողացող առիթմիա, ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում կա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ