News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սանկտ Պետերբուրգի դատարանը երեք հազար ռուբլով տուգանել է տեղի բնակչին՝ համացանցում գրած մեկնաբանության համար, հայտնում է քաղաքի դատախազությունը:

Հաղորդվում է, որ  պետերբուրգցին, որի անունը չի նշվում, դատախազություն բողոք է ներկայացրել քաղաքացի Ալեքսանդր Զախովի դեմ, որի «ՎԿոնտակտեի» գրառումը համարել էր վիրավորական:  Դատախազները ստուգել են եւ եզրակացրել, որ  այդ գրառման մեջ հայցորդի հասցեին «կոպիտ, ցինիկ, արժանապատվությունը եւ պատիվը վիրավորող արտահայտություններ են գրվել»: Թե կոնկրետ ինչ է գրված եղել, գերատեսչությունը չի նշում: 

Դատախազները վճռել էին, որ Զախովը հրապարակային վիրավորանք է հասցրել: Նրա դեմ վարչական գործ են հարուցել 5.61 հոդվածի 2-րդ մասով: Տվյալ հոդվածով նախատեսվում է մինչեւ հինգ հազար ռուբլի տուգանք, սակայն դատարանը սահմանափակվել է երեք հազարով, հայտնում է NEWSru.com-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ