News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանում պետք է օրինաչափություն դառնա այն, որ յուրաքանչյուր մարդ փող է վաստակում  բացառապես սեփական խելքով, գիտելիքներով ու փորձով, որպեսզի երկիրը զարգանա:

Այս մասին փետրվարի 14 –ին «Beeline Scholarship» ծրագրի արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողության ընթացքում հայտարարել է կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Նախարարը շնորհակալություն է հայտնել «ԱրմենՏել» ընկերությանն եւ Բրիտանական խորհրդին՝ կազմակերպած միջոցառման եւ կենսաթոշակների տրամադրման համար: Դիմելով հաղթող ուսանողներին՝ Աշոտյանն ասել է.

«Այս նախաձեռնության կարեւորությունն այն է, որ դուք գումար եք ստացել ոչ թե սիրուն աչքերի համար, այլ սեփական գիտելիքների եւ գաղափարների, դա ձեր մտավոր աշխատանքի արդյունքն է: Այս մրցույթը գնահատում է ձեր ստեղծագործական միտքը, ընդհանուր աշխատանքը եւ ձեզ հնարավորություն տալիս վայելել սեփական խելքով վաստակած փողի հաճույքը»:

Նշենք առաջին երկու մրցանակներին արժանացել են ԵՊՀ-ի պատմության եւ արվեստի տեսության ֆակուլտետի ուսանող Նարեկ Հովհաննիսյանը, որն իր աշխատանքում հայ հարուստ պատմամշակութային ժառանգության պահպանման իր սեփական ուղիներն էր առաջարկել, ինչպես նաեւ Սլավոնական համալսարանի հոգեբանության ֆակուլտետի ուսանողուհի Էսմերալդա Երիցյանը, որն ուսումնասիրել էր հատուկ կարիքավոր մարդկանց հասարակության մեջ ներգրավելու ուղիները:

«Beeline Scholarship» ծրագիրը մեկնարկել էր 2013 նոյեմբերի 25-ին եւ իրականացվում էր Բրիտանական խորհրդի հայկական մասնաճյուղի եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հետ համատեղ: Ծրագիրը ներառել էր 500 ուսանողի:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ