News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թեհրանը կարծում է, որ ռուսական կողմի հետ կնքված պայմանագիրը՝ Իրանին C-300 հակաօդային պաշտպանության համալիրներ մատակարարելու վերաբերյալ, օրինական է եւ շարունակում է պնդել, որ Մոսկվան կատարի իր պարտավորությունները: Այս մասին հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպան Մեհդի Սանաին:

«Եթե խոսենք ռազմատեխնիկական համագործակցության, մասնավորապես, Իրանին C-300 համալիրների մատակարարման պայմանագրի մասին, ապա Թեհրանը ռուսական կողմի հետ կնքած այդ պայմանագիրը համարում է օրինական եւ լեգիտիմ: Ես կարծում եմ, որ պայմանագիրը պետք է կատարվի»,-ասել է Սանաին «ՌԻԱ նովոստիին» տված հարցազրույցում:

Այդ պայմանագիրը ստորագրվել է 2007-ի վերջին, սակայն 2010-ին Ռուսաստանը հրաժարվել է մատակարարումներից՝ կապված ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից Իրանի հանդեպ պատժամիջոցների կիրառման հետ, որով արգելվում է Թեհրանին ժամանակակից զենք մատակարարել: Ի պատասխան Իրանը դիմել է Ժնեւի միջազգային դատարան՝ 4 մլրդ դոլարի հայց ներկայացրելով «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության դեմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ