News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած վթարի գործով հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի գործով մեղադրական եզրակացությունն ուղարկվել է Կոտայքի մարզի դատախազություն: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանությունից:

Ոստիկանությունը մեղադրական եզրակացությունը ուղարկել է Կոտայքի մարզի դատախազություն՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու հարցով: Ըստ օրենսդրության՝ դատախազը 5 օրում պետք է որոշում կայացնի՝ հաստատել մեղադրական եզրակացությունը, թե ոչ: Այսինքն, մյուս շաբաթ պարզ կլինի գործի նախաքննությունը ավարտվեց եւ այն ուղարկվում է դատարան, թե ոչ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել էին BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ, նրանց մեջ էր նաեւ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել էին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Վարդան Պետրոսյանը կալանավորված է, Վերաքննիչ դատարանը մերժել էր փոխել նրա խափանման միջոցը: Դրանից հետո նշանակված նոր քննիչը՝ Դավիթ Մարտիրոսյանը, դիմել էր Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ դերասանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը երկու ամսով երկարացնելու համար, ինչը բավարարվել է:

Տպել
Ամենաշատ