News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Օրինաց երկիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում, այսօր՝ փետրվարի 14-ին, տեղի է ունեցել ՕԵԿ Երեւանի ակտիվի հանդիպումը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, որի ժամանակ քննարկվել են կառավարության սոցիալ-տնտեսական քաղաքականությանն առնչվող հարցեր:

ՕԵԿ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցում էին նաեւ ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը եւ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել կենսաթոշակային կուտակային համակարգի բարեփոխումներին, ավանդների վերադարձման եւ սոցիալական ոլորտում Կառավարության կողմից իրականացվող քաղաքականությանը:

Հանդիպման ընթացքում ներկայացվել են ՕԵԿ մոտեցումները Կառավարության կողմից իրականացվող գործունեության ծրագրային ուղղությունների շուրջ, լսել են վարչապետի տեսակետները առկա խնդիրների վերաբերյալ:

Կուսակցության մոտեցումները ներկայացրել է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Հանդիպումն անցել է ակտիվ քննարկումների մթնոլորտում, որից հետո վարչապետը պատասխանել է ներկաների հարցերին:

Տպել
Ամենաշատ