News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կենսաթոշակային կուտակային համակարգի վերաբերյալ օրենքը ամենաերկարն է քննարկվել, մոտ 8-10 տարի եւ բոլոր իշխանական ուժերը մանսակցություն են ունեցել դրա քննարկումներին: Այս մասին, այսօր՝ փետրվարի 14-ին, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Եթե ՀՅԴ-ի բացասական դիրքորոշումն այս օրենքի վերաբերյալ որոշ առումով պարզ է, քանի որ ՀՅԴ-ն սոցիալիստական կուսակցություն է, ապա մեզ համար անհանսկանալի է ԲՀԿ-ի դիրքորոշումը, քանի որ ԲՀԿ-ն կողմ է քվեարկել այդ նախաձեռնությանը եւ պետք է տեր կանգնի իր խոսքին»,-հայտարարեց Շարմազանովը:

Նրա խոսքով՝ ԲՀԿ-ում հայտարարում են, որ Հայաստանի ժողովրդի վիճակը վատացել է, սակայն իրականում վերջին տարիներին տնտեսական աճ է արձանագրվում: «2008-2009 թվականներին տնտեսական անկում է եղել, իսկ հիմա տնտեսական աճ կա եւ անհասկանալի է, թե ինչպես են այդ փաստը մեկնաբանում ԲՀԿ-ում»,-ասաց ՀՀԿ մամուլի քարտուղարը՝ հավելելով, որ ԲՀԿ-ում սովորական է դարձել, որ տեր չեն լինում իրենց խոսքին եւ 2-3 տարին մեկ իրենց խոսքը դրժում են:

Տպել
Ամենաշատ