News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Տարակուսելի է՝ արդյոք Մաքսային միության անդամակցության վերաբերյալ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի հայտարարությունները արտահայտում են ԲՀԿ-ի պաշտոնական կարծիքը, թե դա միայն Վարդան Օսկանյանի կարծիքն է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 14-ին, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով եթե դա լիներ ՀԱԿ-ի կամ «Ժառանգության» կարծիքը, ապա իր համար հասկանալի կլիներ, բայց ԲՀԿ-ական պատգամավորի կողմից այն անհասկանալի է:

«Այս անգամ եւս Օսկանյանը վատ դրության մեջ է դնում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին, ինչպես այն ժամանակ, երբ բոլորն ասում էին, որ Ծառուկյանի մոտ «Վերտու» հեռախոս է եղել, իսկ Օսկանյանը հայտարարեց, որ ատրճանակ է տեսել»,-ասաց Շարմազանովը:

Նա վստահություն հայտնեց, որ Գագիկ Ծառուկյանի պաշտոնական արձագանքը չի ուշանա նաեւ այս դեպքում, եւ Օսկանյանը ստիպված կլինի հայտարարել, որ դա իր մասնավոր կարծիքն է:

Հիշեցնենք, որ օրերս քննարկումներից մեկի ժամանակ Վարդան Օսկանյանը բացասաբար էր արտահայտվել Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու որոշման վերաբերյալ, նշելով, որ դա հետընթաց է, այնինչ ԲՀԿ-ն հայտնի է իր ռուսամետ դիրքորոշմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ