News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՌԱՀ նախագահ Գագիկ Բունիաթյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 17-20-ը Թեհրանում մասնակցելու է իրանական կողմի նախաձեռնությամբ կազմակերպված հայ-իրանական լրատվամիջոցների համատեղ հանդիպմանը:

Հանդիպմանը մասնակցելու են նաեւ հայաստանյան մի շարք առաջատար հեռուստաընկերությունների ներկայացուցիչներ:

Նախատեսված են հանդիպումներ ԻԻՀ ռադիոհեռուստատեսության կազմակերպության ղեկավարության, հեռուստաընկերությունների տնօրենների եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ այցելություն Սպահան քաղաք:

Այցը միտված է ամրապնդելու երկու երկրների համանման կառույցների միջեւ հարաբերությունները, բացահայտելու փոխգործակցության նոր ուղիներ: Հանդիպումների ընթացքում քննարկվելու են կառույցների համագործակցության հետ կապված հարցեր: Կողմերի միջեւ քննարկվելու եւ ստորագրվելու է փոխրնբռնման հուշագիր՝ լրատվամիջոցների փոխշահավետ համագործակցության հնարավորությունների վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ