News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը շարունակում է սոցիալական նշանակության ապրանքային շուկաների ուսումնասիրությունները:

ՀԾՏՄԿ պետական հանձնաժողովի հայտարարության մեջ նշվում է.

«ԼՂՀ վարչապետի՝ 2014թ. փետրվարի 11-ի համապատասխան հանձնարարականի համաձայն ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը եւ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը, շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների ներգրավմամբ, ձեւավորում են աշխատանքային խումբ` «Սեղմված գազ» ապրանքային շուկայի ուսումնասիրության նպատակով, ակնկալելով հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը քննարկումներին»:

Տպել
Ամենաշատ