Ադրբեջանում էապես նվազում են նավթի հանույթի ծավալները:
Ինչպես ադրբեջանական լրատվամիջոցներն են հաղորդում ու վկայակոչում Պետական վիճակագրական կոմիտեն, հունվարին Ադրբեջանում նավթի հանույթը կազմել է 3,6 տրիլիոն տոննա նավթ, ինչը 5,3 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Նույն ինֆորմացիայի համաձայն՝ հունվարին նավթի հանույթը կազմել է 1,6 միլիարդ խմ, ինչը նախորդ տարվա ցուցանիշներից ավել է 6,7 տոկոսով:
Նավթի հանույթի ծավալների նվազման պատճառները չեն նշվում: Սակայն այդ միտումը համապատասխանում է այն կանխատեսումներին, որ Ադրբեջանի կողմից նավթի պահուստների մասին հայտարարությունները մի քանի անգամ չափազանցված են: