News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Պետք չէ գուշակել Հայաստանում գազի որակի մասին, այն կապույտի փոխարեն կարմիր է վառվում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 17-ին, Հայաստանում գազի կալորիականությանը նվիրված քննարկման ժամանակ հայտարարել է «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը:

«Չեմ կարծում, որ պետք է շրջել բնակարաններով եւ սարքերով ստուգել, թե ով ինչ կալորիական գազ է ստանում: Կապույտի փոխարեն կարմիր վառվող գազը վառ վկայությունն է այն բանի, որ քաղաքացիների բողոքներն արդարացված են: Եթե կրակը կարմիր է, նշանակում է գազի մեջ խառնուրդներ կան: Պարզապես զանգահարեք ձեր հարազատներին, ծանոթներին եւ հարցրեք. «ինչ հգույն ունի գազը, եւ դուք կտեսնեք, այդպիսի բաժանորդների թիվը ոչ 5 է, ոչ 10»,-ասել է Պիպոյանը:

«Հայռուսգազարդ» (ապագա անունը՝ «Գզպրոմ Արմենիա») ռուսական «Գազպրոմ» ընկերության դուստր ձեռնարկությունն է: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ