News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իրանի ներքին գործերի նախարար Աբդուլրեզա Ռահմանի Ֆազլին հայտարարել է, որ իր երկրի զորքերը կարող են ներխուժել Պակիստան եւ Աֆղանստան` ավելի վաղ անհայտ Jaish al-Adl խմբավորման կողմից պատանդ վերցված իրանցի սահմանապահներին փրկելու համար:

Ըստ նախարարի` Թեհրանն արդեն դիմել է Իսլամաբադին եւ Քաբուլին` խնդրելով «արագ» պարզել  իրավիճակը եւ տուն վերադարձնել առեւանգված իրանցի հինգ սահմանապահներին:

Ըստ Իրանի ներքին գործերի նախարարի` հակառակ դեպքում Թեհրանն իրեն իրավունք է վերապահում զորքեր մտցնել հարակից տարածք, որպեսզի այնտեղ անվտանգության գոտի հաստատի, որը Իրանի քաղաքացիներին կպաշտպանի դրսի ոտնձգություններից, հայտնում է lenta.ru-ն` վկայակոչելով Associated Press-ը:

Նշվում է, որ ոչ Պակիստանի, ոչ Աֆղանստանի իշխանությունները դեռ ոչ մի կերպ չեն արձագանքել Իրանի ներքին գործերի նախարարի հայտարարությանը:

Նշենք, որ անապատային տեղանքը, որտեղ միանում են Իրանի, Պակիստանի եւ Աֆղանստանի սահմանները, երեք երկրների ամենաքիչ բնակեցված վայրերից մեկն է: Այնտեղ հիմնականում ապրում են քոչվոր ցեղերը, որոնք պետական սահմաններ չեն ճանաչում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ