News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Եգիպտոսի պաշտոնյաները Իսրայելին մեղադրել են, որ  Եգիպտոսի վրա ազդելու լծակ ունենալու համար վերջինս մտադիր է Նեղոսի ջրերն իր տիրապետման տակ վերցնել, հայտնում է ообщает NEWSru.co.il-ը:

Տվյալ մեղադրանքը կապված է Երկնագույն Նեղոսում 6 հազար մՎտ հզորությամբ ՀԷԿ կառուցելու նպատակով եթովպական ամբարտակների կառուցման հետ:

Նշենք, Եգիպտոսի իշխանությունները մտավախություն ունեն, որ ամբարտակների կառուցումը կհանգեցնի Նեղոսի ջրի մակարդակի իջեցմանը եւ աշխատանքների անհապաղ դադարեցում են պահանջում:

Կահիրեում ընդգծում են, որ եթե Եթովպիան սպառնալիքի տակ դնի երկրի ջրային անվտանգությունը, «Եգիպտոսն իրավունք կունենա իր շահերի պաշտպանության ցանկացած միջոցի դիմելու»:

Հաղորդվում է, որ Խարթումում օրեր առաջ Նեղոսի պաշարների բաշխման վերաբերյալ խորհրդակցությունն անարդյունք է ավարտվել: Եթովպիան ու Սուդանը հրաժավել են ընդառաջ գնալ Եգիպտոսի պահանջներին:

Իր հերթին Եթովպիայի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը վճռականապես հերքել է ամբարտակների կառուցման գործում Իսրայելի կամ Թուրքիայի մասնակցությունը:

Իսրայելի մամուլի տվյալով՝ ամբարտակների կառուցմամբ զբաղվում են իտալացի մասնագետները, իսկ իսրայելյան ընկերությունները Հարավային Սուդանում եւ Քենիայում զբաղվում են էլեկտրահաղորդման  գծերի անցկացմամբ: Ամենայն հավանականությամբ, այդ գծերը կօգտագործվեն հետագայում հարեւան երկրներին  եթովպական էլեկտրաէներգիան վաճառելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ