News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանը կանաչ գոտիների վերականգնման սուր կարիք ունի: Այդ մասին հայտարարել է բնապահպան Կարինե Դանիելյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում:Նրա խոսքով՝ մայրաքաղաքի բնապահպանական խնդիրների լուծման համար ոչ թե գումար, այլ քաղաքական կամք է հարկավոր: Նա նշել է, որ ակտիվիստների մղած պայքարի արդյունքում Քաղաքաշինության նախարարությունը նախաձեռնել է մեծ կենտրոնի կառուցման հայեցակարգի նախապատրաստման նախագիծ:

«Մենք սիրով մասնակցել ենք: Կան բնապահպանական բաժիններ, հաշվի են առնված սեյսմիկ խնդիրները, մշակույթի հուշարձանների պահպանությունը: Հայեցակարգը կառավարությունը հաստատել է: Զուգահեռ պահանջում են կանգնեցնել շինարարությունները, քանի դեռ օրենքը չի գործում: Այստեղ ոչինչ չի ստացվում: Մեզ չէր գոհացնում  պետական ծրագիրը, այժմ այն մի կողմ են դրել, շինարարությունն ավելի վատ կերպով է ընթանում: Տպավորությունն այնպիսին է, որ ամեն մի օլիգարխ գումարի դիմաց կարող է ամեն ինչ կառուցել»,- նկատել է Կարինե Դանիելյանը:Որպես օրինակ բնապահպանը հիշատակել է Մոսկվայի իշխանությունների որոշումը «Ռոսիա» հյուրանոցի փոխարեն զբոսայգի հիմնել: Այգում կներկայացվեն Ռուսաստանի լանդշաֆտի բոլոր տեսակները: «Մենք գաղափարը կրկնօրինակել ենք: Էությունը կայանում է նրանում, որ անկախ քաղաքի պետական ծրագրից ամեն ազատ միջավայրում շինարարություն է իրականացվում: Դա բիզնես է. քաղաքի ու բնակիչների շահերը հաշվի չեն առնվում: Պատահական չէ, որ վերջին ժամանակներում այդքան շատ են անօրինական շինարարության դեմ բողոքները»,- նշել է բնապահպանը:

Նրա խոսքով՝ արդյունքում աճել են Երեւանի բնապահպանական ու սեյսմիկ ռիսկերը: «Օրինակ՝ Երիտասարդների պալատը: Ասում էին, որ վատ է կառուցված, կայուն չէ: Քանդեցին: Ու ի՞նչ: Նման մոտեցումների դեպքում մենք միշտ խնդիրներ կունենանք: Կամ Մոնումենտի անտառային հատվածը: Այժմ այնտեղ օլիգարխների վիլլաներ են: Բացառություն է կազում հեռուստաաշտարակին հարող տարածքը, պարզապես այնտեղ ապրել հնարավոր չէ: Կառուցվում են միջնդարայան պալատներ՝ շրջապատված չինական պարսպով: Այսպինի է այսօր քաղաքաշինության մեր մտածողությունը»,- հիշեցրելէ Կարինե Դանիելյանը:Նա ընդգծել է, որ Երեւանը կանաչ գոտիների վերականգնման խիստ կարիք ունի տրանսպորտային ուղիների շրջակայքում:

«Սակայն դա բավական չէ: Կանաչապատ տարածքներ են հարկավոր, որոնք մաքուր օդով են ապահովում: Մենք չունենք դա: Շատ բան ենք կորցրել: Չնչին կտորներ են մնացել:Բախտ եմ ունեցել լինել մի քանի երկրների համալսարանական քաղաքներում՝ կանաչ, թռչուններ, սկյուռներ: Մեզ մոտ միայն ագռավներն են մնացել: Երգեցիկ թռչունները կակոֆոնիան տանել չեն կարողանում: Փոխարենը ագռավների պակաս չունենք»:Միեւնույն ժամանակ Կարինե Դանիելյանը բավականությամբ նշել է, որ Երեւանը միացել է աշխարհի քաղաքների միավորմանը: «Հույս ունեմ, որ մենք վերջապես կտեսնենք ու կկիրառենք դրական փորձ»,- ընգծել է բնապահպանը:

Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ