News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Բնապահպանության նախարարությունը Մեղրիի սահմանամերձ տարածքներում քարտեզագրել է 6 էկոլոգիական միջանցք, հաղորդում է «ԷկոԼուրը»:

Հայաստանի եւ Իրանի  միջեւ հաստատված «Բարեկամության եւ խաղաղության այգի» գործընթացի շրջանակներում ծրագրվում է առանձնացնել միգրացիոն ուղիներ, սահմանել համապատասխան պահպանության ռեժիմ, որը կապահովի կենդանիների անարգել միգրացիան: Ինչպես տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակյնության հետ կապերի վարչությունը, այս մասին հայտարարել է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ կազմակերպած միջոցառման ժամանակ:

Արամ Հարությունյանը  նաեւ ԻԻՀ Էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանի հետ քննարկել է երկու պետություններում այլընտրանքային էներգիայի զարգացման հեռանկարներին եւ Արաքս գետի աղտոտվածությանը վերաբերող հարցեր: Արձանագրվել է, որ 2005 թվականին ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա ստեղծված հայ-իրանական փորձագետների համապատասխան աշխատանքային խմբերը պարբերաբար արդյունավետ ուսումնասիրություն են իրականացնում` համաձայն Արաքս գետի ջրի համատեղ եւ միաժամանակյա նմուշառման մշակված պլան-ժամանակացույցի եւ ջրի լաբորատոր ուսումնասիրության մեթոդաբանության:

Իրանի Մեջլիսի բնապահպանության խմբակցության ղեկավար Մոհամմադ Ռեզա Թաբեշի հետ հանդիպման ժամանակ էլ ՀՀ բնապահպանության նախարարը քննարկել է բնապահպանական խնդիրների լուծման օրենսդրական մեխանիզմները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ