News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ փետրվարի 19-ին հանդիպել է Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանին եւ քննարկել Արցախում գրականության զարգացմանը վերաբերող հարցեր:

Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են. «Նախագահ Սահակյանը շնորհավորել է Էդուարդ Միլիտոնյանին պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ նրան մաղթելով արդյունավետ աշխատանք: Հանդիպմանը, որին ներկա էր նաեւ ԼՂՀ գրողների միության ղեկավար Վարդան Հակոբյանը, քննարկվել են Արցախում մշակութային կյանքին վերաբերող մի շարք հարցեր»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ