News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի մոտ փետրվարի 19-ին հրավիրվել է խորհրդակցություն, որի  ընթացքում քննարկվել են  պետական գույքի կառավարման վերաբերյալ ԼՂՀ նախագահի տված հանձնարարականների կատարման հետ կապված հարցեր:

ԼՂՀ կառավարության տեղեկատվության եւ  հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե փոխվարչապետի խոսքով` առկա պետական գույքի ճիշտ կառավարումը կնպաստի մի շարք կարեւոր գործընթացների արդյունավետ իրականացմանը եւ պետական գույքը բիզնես միջավայրին ծառայեցնելուն:

ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Լեւոն Գրիգորյանի  զեկույցում նշվեց, որ տեղեկատվական բազա ստեղծելու նպատակով մինչեւ ապրիլի 1-ը համապատասխան մարմինները պետք է կառավարության աշխատակազմ  ներկայացնեն պետական կառավարման եւ պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպությունների սեփականության, օգտագործման իրավունքով տրամադրված անշարժ գույքի, դրանց  հաշվեկշռում հաշվառված ջրամբարների, ջրատարների, տրանսպորտային միջոցների, հիմնական միջոցների եւ ոչ նյութական ակտիվների մասին տեղեկություններ:

Խորհրդակցության ավարտին նշվեց, որ հանրապետությունում պետական գույքի հաշվառման գործընթացը կանոնակարգելու նպատակով գույքագրման արդյունքների հիման վրա կկազմվի միջոցառումների պլան` ըստ կատարման ժամկետների եւ պատասխանատուների: Իրականացված աշխատանքների մասին եռամսյա պարբերականությամբ հաշվետվություն կներկայացվի ԼՂՀ նախագահին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ