News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իրանն ու միջազգային միջնորդների «վեցյակը» պայմանավորվածությունների են հասել իրանական միջուկային ծրագրի թույլթվության համընդհանուր համաձայնագրի բանակցությունների շրջանակներում այդ խնդրի ու գործողությունների վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արաքչին:

Հիշեցնենք, որ երկօրյա բանակցությունները, որոնց մասնակցում են ԱՄՆ, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Չինաստանի ու Իրանի ներկայացուցիչները, սկսվել են փետրվարի 18-ին:

Հանդիպման ավարտից հետո Արաքչին հայտարարել է, որ կողմերը պայմանավորվածություն են ձեռքբերել: Ըստ նրա՝ բանակցությունները դրական ընթացք են ունեցել, սակայն նա միեւնույն ժամանակ ընդգծել է, որ առայժմ չի կարող լավատեսորեն տրամադրվել հետագա բանակցությունների առումով: Նա նաեւ նշել է բանակցությունների հաջորդ փուլի ժամանակացույցը՝ մարտի երկրորդ կես:

Արաքչին նշել է, որ փետրվարի 20-ին ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրի Էշթոնը ու Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը համատեղ ասուլիսի ժամանակ կներկայացնեն բանակցությունների արդյունքները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով IRNA-ն:

Նշենք որ ավելի վաղ դիվանագետները հաղորդել էին, որ բանակցությունների այս փուլի նպատակն է իրանական միջուկային ծրագրի լուծման վերաբերյալ համընդհանուր համաձայնագրի մշակմանն ուղղված թեմաների ձեւավորումը: Ժնեւյան պայմանավորվածությունների համաձայն՝ համաձայնագիրը պետք է մշակված լինի մինչեւ հունիսի 20-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ