News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր՝ փետրվարի 20-ին, գրող, հրապարակախոս Զորի Բալայանին պարգեւատրել է «Մարտական զորակցություն» մեդալով՝ ՀՀ ոստիկանությանը ցուցաբերած աջակցության համար:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ  ոստիկանապետը հանդիպման մասնակիցներին մեկ անգամ եւս հիշեցրել է, որ Արցախի հերոս, բժիշկ, ԽՍՀՄ սպորտի վարպետ Զորի Բալայանը ղարաբաղյան պատերազմի մասնակից-տարեգիրն է եւ այսօր էլ պայքարում է արցախյան հարցի արդար լուծման համար:

ՀՀ ոստիկանության պետը Զորի Բալայանին շնորհել է նաեւ Հայաստանի «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության պատվոգիր եւ պատվավոր անդամի անդամատոմս` մաղթելով առողջություն, ուժ եւ կորով:

Տպել
Ամենաշատ