News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իրանի Թեհրան քաղաքում, փետրվարի 19-ին ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի եւ Իրանի հեռարձակողների միջեւ փոխըմբռնման հուշագիր է կնքվել:

Նշված այցելության ընթացքում հայկական պատվիրակությունը, որի կազմում էին հայկական հեռուստաընկերությունների ներկայացուցիչները (Հանրային հեռուստաընկերություն, «Արմենիա ԹիՎի», Հայկական երկրորդ, «Կենտրոն ԹիՎի», «Երկիր Մեդիա»)` ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային  հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանի գլխավորությամբ, հանդիպումներ ունեցավ հեռարձակման ոլորտը կարգավորող մարմնի ներկայացուցիչների, իրանական հեռուստաընկերությունների ղեկավարների, Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակի, Սպահանի քաղաքապետի, ինչպես նաեւ Սպահանի Սուրբ Ամենափրկչեան Վանքի առաջնորդ Բաբգէն Ծ. Վրդ. Չարեանի եւ Իրանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ