News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

2013թ. 110 հազար իրանցի  զբոսաշրջիկ է այցելել Հայաստան: Այս մասին փետրվարի 21-ին լրագրողներին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության բաժնի պետ Մեխակ Ապրեսյանը: Հայաստանից Իրան է մեկնել 5,4 հազար զբոսաշրջիկ:

Նա նշել է, որ 2009 – 2011 թթ. Իրանից հայկական սահմանն անցել է 134 հազար մարդ: 2011-2013 թթ. զբոսաշրջիկների քանակը նվազել էր՝ իրանական ռիալի փոխարժեքի անկման պատճառով:

Նշենք, որ Հայաստանում զբոսաշրջային նպատակներով ժամանողների վիճակագրություն չի իրականացվում, սահմանի ցանկացած անցում դիտարկվում է որպես զբոսաշրջային այց: 

Իր հերթին Իրանի մշակութային ժառանգության, արհեստների եւ տուրիզմի կազմակերպության տուրիզմի բաժնի գլխավոր տնօրեն Սեյեդ Մոհամադ Նասաբը հայտնել է, որ Հայաստան է ժամանել առաջին անգամ, սակայն այն իր երկրորդ տունն է համարում: «Մենք հարյուրամյակներով մեզ մոտ հյուրընկալել ենք հայկական համայնքը, իսկ ես իմ հերթին Հայաստանում ինձ զգում եմ, ինչպես տանը», - ասել է Նասաբը: Նա հիշեցրել է, որ երկրների միջեւ զբոսաշրջային բնագավառում փոխըմբռնման հուշագիր էր կնքվել դեռ 1999թ., սակայն որոշվել էր այն ընդլայնել: Այդ նպատակով փետրվարի 19-21-ին Երեւանում Հայաստանի եւ Իրանի միջեւ տուրիզմի բնագավառում համագործակցության աշխատանքային խմբի երկրորդ նիստն էր տեղի ունեցել: Նասաբը նշել է նաեւ, որ  Իրանում հայ զբոսաշրջիկների սակավությունը պայմանավորված է ցածր տեղեկացվածությամբ: «Այդ խնդիրը կարելի է լուծել տեղեկատվական համակարգ ստեղծելով», - հավելել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ