News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայ-ճապոնական գիտակրթական  մշակութային «Հիկարի» կենտրոնի նոր շենքի բացումը նախատեսվում է ապրիլինի: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է կենտրոնի ղեկավար Կարինե Փիլիպոսյանը:

Կենտրոնը փաստացի տեղափոխվել է նոր շինություն: Այժմ ավարտին է մոտենում շենքի ներքին կահավորումը: Կենտրոնում անցկացվում են ճապոներենի դասընթացներ, օրիգամայի դասընթացներ երեխաների համար: Ստեղծվում է կերամիկայի խումբ, ծրագրում է թատերական խումբը, ավելին՝ կա սեփական դահլիճ: «Ցավոք, ստիպված էինք հրաժարվել կերամիկայի համար սեփական վառարանի մտքից: Վառարանը ծախսերի տեսակետից անթույլատրելի շքեղություն էր: Սակայն մենք չենք տխրում, կսովորենք  ու պատրաստել, բայց այրել այլ վայրում, հնարավոր է համապատասխան  ձեռնարկություններում»,- նշել է Կարինե Փիլիպոսյանը՝ հավելելով, որ հույս ունի Ճապոնիայից մասնագետներ կժամանեն: Նրա խոսքով՝ դեսպանատունն օգնում է գրականությամբ:

Ինչպես նախկինում էր հաղորդվում, Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունը(նստավայրը Մոսկվայում) ֆինանսավորել է շինության վերանորոգումը, որտեղ հայ-ճապոնական գիտակրթական մշակութային «Հիկարի» կենտրոնը կգտնվի: Գրանտային ծրագիրը (120 հազար դոլար արժողությամբ) կոչվում է «Հիկարի կենտրոնի բարեկարգման ծրագիր»: 240 քառ. մետր մակերեսով շինությունը գտնվում է Սարյան 33 հասցեում: Շինությունն անհատույց տրամադրվել է 15 տարի ժամկետով: Կենտրոնում կա ներկայացումների դահլիճ, գրադարան, արհեստանոցներ: Շենքի առաջ կա փոքր տարածք, որտեղ «Հիկարիում» հույս ունեն ապագայում ճապոնական ոճով փոքրիկ այգի հիմնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ