News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Իտալիայի Պուլիա նահանգի Նարդո քաղաքում տեղի է ունեցել «Հայաստան եւ Առնեյոյի երկիր. միջազգային համագործակցության հիպոթեզ» խորագրով գիտաժողովը, որին մասնակցել են Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը, Նարդոյի քաղաքապետ Մարչելլո Ռիզին, առեւտրաարդյունաբերական պալատի նախագահը, տեղական իշխանությունների (այդ թվում` Պուլիա նահանգի), գործարար եւ հասարակական շրջանակների ներկայացուցիչներ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե իր ելույթում դեսպան Ղազարյանը խոսել է հայ-իտալական բարեկամական հարաբերությունների եւ պատմամշակութային սերտ առնչությունների, երկու երկրների համագործակցության հեռանկարների եւ Հայաստանի տնտեսական հնարավորությունների մասին: Նա գոհունակությամբ նշել է, որ Նարդո եւ Գյումրի քաղաքների միջեւ անցյալ տարի ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ հույս հայտնելով քաղաքների միջեւ կապերի զարգացմանն ու գործակցության ամրապնդման վերաբերյալ:

Իտալական կողմից ելույթ ունեցողները նույնպես կարեւորել են երկու բարեկամ երկրների եւ ժողովուրդների միջեւ բազմաբնույթ կապերի, այդ թվում` ապակենտրոնացված համագործակցության զարգացումը:

Նույն օրը դեսպան Ղազարյանը հանդիպումներ է ունեցել Նարդոյի քաղաքապետ Մարչելլո Ռիզիի եւ  շրջանային թեմի առաջնորդ եպիսկոպոս Ֆերնանդո Ֆիլոգրանի հետ:

Իր այցի շրջանակներում ՀՀ դեսպանը մասնակցել է նաեւ Նարդո քաղաքի պաշտպան եւ հովանավոր Սբ.Գրիգոր Լուսավորչին նվիրված տոնի շրջանակներում կազմակերպված միջոցառումներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ