News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ուկրաինական ընդդիմադիր «Աջ սեկտորի» ընդդիմադիրները Գոստոմելում մասնավոր պահեստում (Կիեւից 38 կմ հեռավորության վրա) հայտնաբերել են 12 էքսկլյուզիվ մեքենաների ավտոպարկ, որի արժողությունը մոտավորապես կազմում է 2 մլն դոլար, հաղորդում է TCH.ua-ն:

Կիեւի մարզում «Աջ սեկտորի» ղեկավար Իգոր Մազուրի խոսքով՝ բոլոր մեքենաներն այնտեղ հայտնվել են փետրվարի 21-ի գիշերը: Ակտիվիստները ենթադրում են, որ դրանք պատկանում են Վիկտոր Յանուկովիչ կրտսերին:

Կան ներկայացուցչական դասի մոդելներ, սպորտային մեքենաներ ու զրահապատ ամենագնացներ:

Բոլոր մեքենաները ծածկված են պոլիէթիլենով: Ակտիվիստները պոկում են դրանք ու մեքենաները ցույց տալիս լրագրողներին: Զրահապատ Knight XV ամենագնացն առաջին անգամ թողարկել են միայն վեց տարի առաջ:

Նրա արժեքը կազմում է մոտ 700 հազար դոլար: Ուղեւորների անվտանգության համար մեքենան ողջ պարագծով հագեցված է հակապայթուցիկ եւ ռումբերի հայտնաբերման համակարգով:

International-ն աշխարհում ամենախոշոր պիկապներից մեկն է: Դրա արժեքը կազմում է մոտ 130 հազար դոլար: Դրանից բացի Վիկտոր Յանուկովիչ կրտսերին ուղեկցում էր կաբրիոլետ դասի Mercedes-Benz՝ մոտ 150 հազար դոլար արժողությամբ:

Ակտիվիստները խուզարկել են մեքենաները եւ պիկապի բեռնախցիկում պետհամարանիշեր են հայտնաբերել: Թե որ մեքենաներին են դրանք պատկանել, հայտնի չէ: Սակայն համարանիշերը գրեթե նույնն են: Սա վկայում է այն մասին, որ դրանք նույն ավտոշարասյան մեքենաներին են պատկանում, համարում են «Աջ սեկտորում»:

Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին լրագրողներին թողեցին Մեժիգորյե, որտեղ Վիկտոր Յանուկովիչի մոտ հայտնաբերել է հնաոճ մեքենաների հավաքածու: Սակայն շատ թանկարժեք մոդելներ հավաքածուի մեջ չեն եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ