News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԵՄ արտաքին հարաբերությունների գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը այցով կժամանի Ուկրաինա փետրվարի 24-ին:

Ինչպես նշվում է ԵՄ պաշտոնական հայտարարության մեջ, այցի ընթացքում նա կհանդիպի հիմնական շահագրգիռ անձանց հետ ու կքննարկի ԵՄ համագործակցությունը քաղաքական ճգնաժամի կարգավորման եւ Ուկրաինայում տնտեսական դրության կայունացման համար:

Հիշեցնենք, որ փետրվարի 22-ի իր հայտարարության մեջ Քեթրին Էշթոնը նշել էր, որ ԵՄ-ն հետեւում է Ուկրաինայում տիրող իրավիճակին ու կոչ է անում կողմերին անցնել լուրջ երկխոսության, որը կոնֆլիկտին լուծում կտա, ինչպես նաեւ կոչ էր արել պահպանել երկրի տարածքային ամբողջականությունն ու միասնականությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ