News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Նորաբաց «Երեւան Մոլ» առեւտրի կենտրոնի հենց բացման օրը՝ փետրվարի 21-ին, արդեն գողություն էր կատարվել: Պարզվում է` գողության դեպք է գրանցվել նաեւ փետրվարի 23-ին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմել էր առետրի կենտրոնի աշխատակիցներից մեկը:

Կենտրոնի բացման օրը զարդեր էին գողացել, իսկ երեկ` հագուստ: Մեր այս տեղեկությունն այսօր հաստատել են նաեւ ոստիկանության լրատվական բաժնից: Գողացված հագուստը` մոտ 4 հարյուր հազար դրամ է կազմել: Ոստիկանությունից հայտնել են, որ գողության կատարելու կասկածանքով նույն օրը բերման է ենթարկվել 19-ամյա մի երիտասարդ: Նա ստորագրությամբ բաց է թողնվել: Կատարվում է հետաքննություն:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ