News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի ժողովրդական արտիստ, Դրամատիկական թատրոնի դերասան  Գուժ Մանուկյանին այսօր՝ փետրվարի 24-ին, վիրահատել են: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից:

Հիվանդանոցից հայտնեցին, որ հայտնի դերասանին կոնքազդրային հոդի էնդոպրոտեզավորում է արվել, վիրահատությունը նորմալ է անցել, եւ նրա առողջական վիճակը լավ է: Դեռ 10-15 օր հայտնի դերասանը կմնա հիվանդանոցում, հավանաբար այդքան ժամանակ հետո էլ նա կսկսի քայլել:

Նշենք, որ նախորդ տարի էլ Գուժ Մանուկյանը տեղափոխվել է  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:  Այդ անգամ տեղափոխման պատճառը արյունահոսության ախտանշաններն էին, խնդիրներ կային կոկորդի հատվածում, հետազոտություններ էր անցել, այնուհետեւ վիրահատվել, հեռացրել էին պարանոցի շրջանում կիստոզ գոյացությունը:  Դրանից հետո հայտնի դերասանի մոտ այլ  առողջական խնդիրներ էր առաջացել: «Ռադիկուլիտը մեջքիցս խփել է ոտքիս, տարիքի հետ չբուժեցի, եկավ հասավ ոտքիս, մի քանի բան փորձել եմ, ոչինչ չի օգնում` ասեղնաբուժություն, մասսաժանման բաներ, հիմա էլ «Օրսեն» եմ առել, ասել են մի 5 ասեղ սրսկվի, տեսնենք»,- ասել էր Գուժ Մանուկյանը: Փետրվարի 17-ից նա տեղափոխվել է Իզմիրլյան բժշկական կենտրոն: Գուժ Մանուկյանը ոտքերի ցավեր ունի, կոնքազդրային խնդիրներ:

Տպել
Ամենաշատ