News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Առաջին համաշխարհային պատերազմը մեկ դար անց եվրոպական պայքարից հեռու ստվեր է նետում: Ժառանգությունը երկու ճգնաժամերն են, որոնք դեռ բարդացնում են միջազգային հարաբերությունները՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտություն ու Հայող ցեղասպանություն, գրում է «France-Presse»-ն իր հոդվածում:

«Վստահ լինելով իր դաշնակից Գերմանիայի հաղթանակում՝ Օսմանյան կայսրությունում իշխող երիտթուրքերը պատերազմում իրենց իշխանությունն ամրապնդելու եւ Կենտրոնական Ասիայում տարածելու հնարավորություն տեսան:

Օսմանյան բանակը բրիտանական ու ֆրանսիական  զորքերի հանդեպ Գալիպոլի թերակղզում 1915թ.-ին լուրջ հաղթանակ տարան, սակայն պատերազմը Ռուսաստանի դեմ արեւելյան ճակատում նրա համար իսկական սարսափ էր: Հայկական զորքերը պատերազմում էին ռուսների հետ՝ փորձելով տապալել օսմանյան տիրապետությունը:

Օսմանյան կայսրության պատասխանը հարձակումն էր հայկական ազգային փոքրամասնությունների վրա: «Երկուսից մեկը՝ կամ հայերը կոչնչացնեն թուրքերին, կամ թուրքերը հայերին»,- իր հուշերում գրել է Մեհմեդ Ռեշիդը: «Կանգնելով ընտրության առաջ՝ երկար չեմ մտածել: Նախքան նրանք մեզ կոչնչացնեն, մենք ինքներս կազատվենք նրանցից»:

Ստամբուլում 1915թ.-ի ապրիլի 24-ին հայ համայնքի 2 հազար առաջնորդների ձերբակալությունն ու կոտորածը սկիզբ դրեց 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը, թեեւ այժմյան թուրքական իշխանությունները հրաժարվում են հիշատակել այդ բառը: Մեկ տարուց էլ քիչ ժամանակահատվածում հարյուր հազարավոր հայեր տեղահանվեցին, նրանց ունեցվածքը խլեցին, շատերին սպանեցին: ՄԵկ դար անց այս իրադարձությունները շարունակում են լարված պահել Թուրքիայի եւ Արեւմուտքի հարաբերությունները:

Հայերը, ում աջակցում են շատ պատմաբաններ ու օտարերկրյա խորհրդարաններ, հայտարարում են, որ մինչեւ 1.5 մլն հայեր պարբերաբար կոտորածի էին ենթարկվում Օսմանյան կայսրության կողմից: Թուրքիան ընդունում է զանգվածային սպանությունների փաստը, սակայն անվանում է դա ինքնապաշտպանություն ռուսական վտանգի առաջ: Նրա տվյալների համաձայն՝ մարտերում զոհվել է ավելի քան 500 հազար մարդ:

Հայ գիտնական Ռուբեն Սաֆրաստյանը հերքում է թուրքական եզրակացությունները: « Առաջին Համաշխարհայինից առաջ էլ են հայերի կոտորածներ տեղի ունեցել: Այն պարզապես առիթ հանդիսացավ հանցավոր ծրագիրն իրագործելու համար»,- հայտարարում է նա: «ՄԵզ համար հարցը նույնքան ցավալի է, որքան 100 տարի առաջ: Թուրքիան պետք է է վերջ տա ժխտողականության քաղաքականությանը եւ ներողություն խնդրի հայ ժողովդրից»,- հայտարարում է Էդուարդ Շարմազանովը:

Թուրքիայում աստիճանաբար փոփոխություններ են տեղի ունենում. Երբ անցյալ տարի Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն այցելեց Երեւան, նա 1915-1916թթ. իրադարձությունները «սխալմունք» ու «անմարդկային գործողություններ» անվանեց: «Վերջին  տարիներին Թուրքիայում ոգեկոչման արարողություններ, համալսարանական կոնֆերանսներ տեղի ունեցամ: Սա փոքրիկ հեղափոխություն է»,- հայտարարել է թուրք վերլուծաբան Բուրկու Գյուլթեքին-Փունշմանը: Նրա խոսքով՝ թուրք հասարակության շրջանում արդեն վերանայման գործընթաց է սկսվել, նույնիսկ եթե քաղաքական մակարդակում այն չի երեւում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ