News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սուր թոքաբորբի պատճառով մահացած զինծառայող 19-ամյա Արշակ Զարդարյանի դեպքով ծառայողական քննությունը ընթացքի մեջ է, իսկ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվածներ չկան: Այս մասին հայտնեցին NEWS.am-ը տեղեկացավ Պաշտպանության նախարարությունից:

Սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ՝ կատարվող ծառայողական քննությամբ արդեն պարզվել է, թե ինչ է իրականում եղել եւ ովքեր են մեղավորները: Այս դեպքով զորամասի հրամանատարության եւ բժշկի մեղավորությունը շատ ավելի քիչ է, քան նախորդ զինծառայողների դեպքում: Ամեն դեպքում, ծառայողական քննության ավարտին զորամասի հրամանատարական կազմից մի քանի հոգու կհայտարարվի նկատողություն:  

Հիշեցնենք, որ Արշակ Զարդարյանը Կենտրոնական կայազորային հոսպիտալ էր տեղափոխվել փետրվարի 8-ին, սակայն փետրվարի 10-ին նա տեղափոխվել էր «Արաբկիր» բժշկական կենտրոն, որտեղ եւ մահացել էր: Զինծառայողի տեղափոխման պատճառը սուր թոքաբորբի հետեւանքով երիկամների շարքից դուրս գալն է եղել: Նա «Արաբկիր» ԲԿ-ում դիալիզ էր ստանում: Դեպքի առթիվ հարուցվել է Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝  անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, եթե անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ: Արշակ Զարդարյանը զորակոչվել էր 2013 թ գարնանը  Գորիսից: NEWS.am-ի տեղեկություններով՝ նա Պաշտպանության նախարարության զորքերի ծառայության վարչության պետի տեղակալի քրոջ որդին է։ 

Տպել
Ամենաշատ