News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հարկավոր է պարզել, թե որքանով է գազի սակագինը համապատասխանելու Հայաստանի՝ «Էներգետիկայի մասին» օրենքին: Այս մասին փետրվարի 24-ին հայտարարել է Հայաստանի խորհրդարանի ֆինանսների հարցերով հանձնաժողովի փոխնախագահ, ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Անդրադառնալով հայ-ռուսական միջխորհրդարանական համաձայնագրին՝ Մինասյանն ընդգծել է, որ պետք է ստուգել արդյոք որքանով է այն համապատասխանում ՀՀ՝ «Էներգետիկայի մասին» օրենքին: «Գործող օրենքի համաձայն՝ սպառման ծավալների հիման վրա սակագների դիֆերենցիացիայի հնարավորությունը նախատեսվում է միացման պայմանների, սեզոնայնության, օրվա ժամերի հիման վրա: Կարծում եմ, որ գազի գնագոյացումը, նախ եւ առաջ, պետք է բխի հայկական օրենսդրությունից, հետո միայն՝ միջազգային պրակտիկայից»,-ասել է Մինասյանը:

Հիշեցնենք, որ համաձայնագրերը ստորագրվել էին դեկտեմբերի 2-ին Պուտինի՝ Հայաստան կատարած այցելության ընթացքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ