News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մի քանի երկրների առաջնորդներ, որտեղ սոցիալական ցանցերի օգտագործումն արգելված է կամ սահմանափակ, իրենք ակտիվ օգտատերեր են: Ինչպես գրում է «The Huffington Post»-ը, Իրանի ղեկավարներն ակտիվ օգտագործում են սոցիալական մեդիան միջազգային դիվանագիտության համար ու նույնիսկ հաղորդագրությունների համար, որոնք առաջին հերթին ուղղված են ներքին լսարանի համար:

Եվ դա զարմանալի է, հաշվի առնելով, որ կառավարությունը պաշտոնապես արգելափակում է իր քաղաքացիների մուտքը նմանատիպ օնլայն- հարթակներ:Այնուամենայնիվ, Իրանը միակ երկիր չէ, որը նման քննադատության է ենթարկվել: Եւս հինգ երկրներում, որոնք «Freedom House»-ի 2013թ.-ի զեկույցում Համացանցից օգտվելու տեսակետից մասամբ համարվում են ազատ կամ անկախ, առաջնորդների  գործողությունները հակասում են սոցիալական մեդիան սահմանափակելու նրանց քաղաքականությանը: Անազատ երկրների շարքում են Կուբան, Արաբական Միացյալ Էմիրությունները, մասամբ Ադրբեջանը, Հնդկաստանը եւ Թուրքիան:Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա պարբերականը նշում է, որ նախագահ Իլհամ Ալիեւն ակտիվորեն օգտվում է «Twitter»-ից հարեւան Հայաստանին վարկաբեկելու համար: Այդ ընթացքում Ադրբեջանի կառավարությունը, հատկապես «արաբական գարնան» ալիքի վրա, սկսեց կասկածանքով վերաբերվել իր քաղաքացիների կողմից համացանցի օգտագործմանը: Պետական պաշտոնյաներն արշավ են սկսել, որի նպատակն է համոզել ադրբեջանցիներին դադարեցնել օգտվել նմանատիպ ծառայություներից՝ կապելով դա հոգեկան հիվանդությունների ու պետական դավաճանության հետ:

Միեւնույն ժամանակ կառավարությունը ստիպում է ուսանողներին հաստատել պետական քաղաքականությունը «Facebook»-ում «Հավանել» կոճակի օգնությամբ ու ոչ այդքան էլ մեղմ կոչ անում նրանց աջակցել հակակառավարական շարժումներին:Թուրքիայի վերաբերյալ «The Huffington Post»-ը գրում է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանը, չնայած իր ակտիվ ներկայությանը «Twitter»-ում, շարժող ուժ էր խորհրդարանական նախաձեռնությունում, որի նպատակն էր լռեցնել ընդդիմության ձայնը Համացանցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ