News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ֆրանսիական «Le Dauphiné libéré» օրաթերթն անդրադարձել է ֆրանսիական Վիենի եւ Լեռնային Ղարաբաղի Հադրութ քաղաքների միջեւ ստորագրվելիք բարեկամության հռչակագրին:

Վիեն եւ Լեռնային Ղարաբաղի Հադրութ քաղաքների ընտրյալներն այսօր՝ փետրվարի 25-ին կստորագրեն բարեկամության հռչակագիր, որի նպատակն է իրականացնել համատեղ ծրագրեր, մասնավորապես կրթության, մշակույթի, սպորտի, առեւտրի եւ տեղական կառավարման բնագավառներում:

«Մեր հայրենակիցներից շատերը ցեղասպանությունից փրկվածների երեխաներ են: Բնական է, որ նրանք Հադրութի հետ համագործակցության շարժիչ ուժերից մեկը կդառնան, ինչը նրանք արդեն անում են Գորիսի հետ, որի հետ նույնպես մենք քույր քաղաքներ ենք »,-բացատրում է քաղաքապետ Ժակ Ռեմիյեն:

Ժակ Ռեմիյենի խոսքով՝ այս համագործակցությունը նաեւ պետք է նպաստի տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության հաստատմանը: Վերջապես, ֆրանսասեր Լեռնային Ղարաբաղը ցանկանում է ծանոթանալ ֆրանսիական հմտությանը եւ կամենում է տնտեսական հարաբերություններ հիմնել ձեռնարկությունների հետ: «Մեր այս նախաձեռնությունը գործելու նոր հեռանկարներ է ընձեռնելու մեր փոքր եւ միջին ձեռնարկություններին»,-հաստատում է Ժակ Ռեմիյեն:

Նշենք, որ «Le Dauphiné libéré» օրաթերը հիմնվել է 1945 թ-ին եւ լույս է տեսնում 303.000 օրինակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ