News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱԻ նախարարությունում, այսօր՝ փետրվարի 25-ին, քննարկել են շարժական գազալցակայանների անվտանգության եւ շենքերի հրդեհային անվտանգության հիմնախնդիրները:

ԱԻՆ խորհրդակցությունների դահլիճում անցկացված հանդիպմանը մասնակցում էին ԱԻՆ ղեկավար կազմի ներկայացուցիչներ, պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության, տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի մասնագետներ, ՀՀ կառավարության, Երեւանի քաղաքապետարանի, ոստիկանության եւ քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչներ։

ԱԻ նախարարը նշեց, որ շարժական գազալցակայանների անվտանգության հարցը մշտապես գտնվում է նախարարության ուշադրության կենտրոնում։ 2010 թ. Արտակարգ իրավիճակների նախարարությունը` Երեւանի քաղաքապետարանի եւ ոստիկանության աջակցությամբ մայրաքաղաքի տարածքից դուրս բերեց պոտենցիալ վտանգ ներկայացնող 25 շարժական գազալցակայան։ Սակայն այսօր ծառացել է մեկ այլ խնդիր. մարզերում շարունակում են ապօրինաբար շահագործել բնական եւ հեղուկ գազի շարժական լցակայանները։ 

Մարզեր տեղափոխված շարժական գազալցակայանները հիմնականում գործում են առանց ԱԻՆ հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության եզրակացության, հաճախ տեղակայված լինելով բնակելի շենքերի կամ մարդկանց ներկայությամբ այլ շինությունների անմիջական հարեւանությամբ։

2005-2014 թվականների ընթացքում ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության կողմից գրանցվել է 21 հրդեհի դեպք ավտոգազալցավորման ճնշակայաններում (ԱԳԼՃԿ) եւ 3 հրդեհի դեպք շարժական գազացիստեռներում (գլանատակառներում): Հրդեհներից զոհվել է 8 եւ վնասվածքներ ստացել՝ 11 մարդ:

Խորհրդակցության մասնակիցները հանդես եկան մարզերում շարժական գազալցակայանների անվտանգությունն ապահովելու առաջարկներով։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ հրդեհային անվտանգության թերություններով շահագործվող եւ նոր կառուցվող բնակելի շենքերի ու շինությունների` հակահրդեհային նորմերին համապատասխանելու հիմնահարցերը։

Տպել
Ամենաշատ