News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոնի բազայում այսօր՝ փետրվարի 25-ին կայացավ ցուցադրական մարտավարամասնագիտական զորավարժություն, որին մասնակցում էին ՀՀ առողջապահության, պաշտպանության նախարարները, ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսուչը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալը, գեներալներ, բարձրաստիճան սպաներ, ՀՀ մարզպետները, Երեւանի փոխքաղաքապետը։

Զորավարժության ղեկավար, ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն իր բացման խոսքում շեշտեց, որ միջոցառման  նպատակն է ստուգել «Արարատ բժշկական կենտրոնի» մարտական պատրաստականության տարբեր աստիճանների բերման պլանի իրատեսությունը, կատարելագործել բժշկական կենտրոնի անձնակազմի տեսական եւ գործնական գիտելիքները:

Դիմելով զորահավաքային առաջադրանք ունեցող բժշկական կազմակերպությունների ղեկավարներին` Դերենիկ Դումանյանն ասաց. «Խնդրում եմ ամենայն ուշադրությամբ եւ ակտիվորեն մասնակցել այսօրվա պարապմունքներին` քաղելով առավելագույնը։ Դա առաջին հերթին մեր  մայր հայրենիքի պաշտպանների` հայոց զինվորների առողջության պահպանման վեհ գործի գրավականն է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ