News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի փախուստի դիմած նախագահ Վիկտոր Յանուկովիչի Մեժիգորյեյի նստավայրի ավտոտնակից անհետացել է 2 մլն դոլար արժողությամբ Horch 855 Special Roadster ավտոմեքենան:

Հաղորդվում է, որ մեքենան թողարկվել է 1935 թվականին եւ հազվադեպ հանդիպող է համարվում Horch-ի եւ Audi-ի պատմության մեջ:Այդպիսի մեքենա թողարկվել է 7 օրինակ՝ 1935-1939 թվականների ընթացքում: Ավելին, մինչեւ հիմա պահպանվել է դրանցից միայն 3-ը, հաղորդում է Auto-consulting-ը:

Հիշեցնենք, որ Յանուկովիչի նստավայրի ավտոտնակում մի քանի տասնյակ մեքենաների հավաքածու էր հայտնաբերվել, այդ թվում BMW, Ford Hot Road 1934, Chevrolet Impala, Rolls-Royce 1950, Bentley եւ այլն:

Ավտոտնակում եղել են նաեւ «ԶԻԼ»-եր, «Չայկա»-ներ, «Վոլգա»-ներ, «ԼուԱԶ»-ներ, «ԶԱԶ»-եր եւ այլն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ