News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

2018թ.-ից Հայաստանը Ռուսաստան էլեկտրաէներգիա արտահանելու հնարավորություն կստանա: Այս մասին փետրվարի 26-ի մամուլի ասուլիսում նշել է էներգետիկայի փոխնախարար Իոսիֆ Իսայանը՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին:

Նախքան դա, ըստ Իսայանի, գերմանական KfW բանկի վարկով կկառուցվի Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գիծ՝ 400 կիլովոլտ լարմամբ, որը Հայաստանի եւ Վրաստանի էներգահամակարգերը զուգահեռ ռեժիմի կբերի, իսկ դրանց միջեւ թողունակությունը  կավելանա մինչեւ 250 մլն կՎտ/ժ-ի: Այժմ էներգետիկ հոսքերը տարվում են Թբիլիսիի շրջանում էներգետիկ կղզիների միջոցով:

Երբ երկու համակարգերը սկսեն զուգահեռ  աշխատել, Ռուսական էներգահամակարգ դուրս գալու հնարավորություն կստեղծվի, որն այժմ պակասուրդով է աշխատում: Համաժամանակյա աշխատանքային ռեժիմում հնարավոր կլինի էլեկտրաէներգիա արտահանել այնտեղ:

400 կիլովոլտանոց Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման համար գերմանական KfW բանկը 75 մլն եվրոյի վարկ կհատկացնի եւ 2 միլիոնի դրամաշնորհ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ