News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ուկրաինայում գործարար Շաբաբ Ալոյանի սպանության համար ցմահ դատապարտված Մերաբ Ալոյանի փաստաբաններն ու պաշտպանող կազմակերպությունները չեն բացառում, որ Ուկրաինայում ձեւավորվող նոր իշխանություններն ազատ արձակեն Մերաբ Ալոյանին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Երիտասարդ դեմոկրատների ազգային լիգա» հասարակական կազմակերպության նախագահ Կորյուն Գրիգորյանը, ով Մերաբ Ալոյանի ընտանիքի խնդրանքով զբաղվում է այդ գործով:

«Մերաբ Ալոյանի խայտառակ դատավարությունն ու անարդար վճիռը կայացվել է Ուկրաինայի նախորդ իշխանությունների ժամանակ: Մենք էլ որոշել ենք դիմել նոր իշխանություններին, որ գործի քննությունը վերսկսեն ու արդար վճիռ կայացնեն»,- ասաց նա:

NEWS.am-ի հարցին՝ հնարավո՞ր է արդյոք Ուկրաինայի Ներքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար, ազգությամբ հայ Արսեն Ավակովը միջամտի գործին, Կորյուն Գրիգորյանը պատասխանեց. «Մենք իրեն չենք դիմելու: Դեռ պարզ չի՝ ինքը կդառնա նախարար, թե ոչ: Այնպես որ մենք դիմելու ենք հենց քաղաքական վերնախավին»:

Մերաբ Ալոյանի փաստաբաններն ու պաշտպանող կազմակերպություններն արդեն մարտի 6-ին հրապարակավ կներկայացնեն, թե ում են դիմելու եւ ինչ պահանջով:

Նշենք, որ մինչեւ Ուկրաինայի իշխանափոխությունը՝ նրանք պատրաստվում էին դիմել Եվրադատարան եւ բողոքարկել վճիռը:

Հիշեցնենք, որ 2013թ. նոյեմբերին Մերաբ Ալոյանը Ուկրաինայում դատապարտվել էր ցմահ ազատազրկման երկու այլ անձանց հետ գործարար Շաբաբ Ալոյանի սպանությունը պլանավորելու եւ իրականացնելու համար: Փաստաբանները վճիռը բողոքարկել էին Ուկրաինայի Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարաններ, սակայն վճիռն անփոփոխ էր մնացել: Մերաբ Ալոյանի փաստաբաններն ու պաշտպանող կազմակերպությունները պնդում են, որ Մերաբ Ալոյանի կյանքին կալանավայրում վտանգ է սպառնում, իսկ նրա ընտանիքը Հայաստանում մեկուսացած է ապրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ