News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայում 93 տարեկան հասակում մահացել է նկարիչ Արամ Ալեսյանը: Նրա հուղարկավորությունը տեղի կունենա փետրվարի 28-ին: Այս մասին գրում է «Nouvelles d'Arménie» ամսագիրը:

Արամ Ալեսյանը, ում իսկական անունը Արամ Ալալեմջյան է, ծնվել է 1920 թվականի հուլիսի 25-ին, Ստամբուլում: Այդ քաղաքում նա ուսանել է ամերիկյան քոլեջում եւ գեղարվեստի դպրոցում:

Այդուհանդերձ, Ալեսյանին սկզբում գրավել է թատրոնը, նրա դեկորացիաները, հագուստները: Նկարչի առաջին թատերական աշխատանքները պատերազմի թեմաներով են: 1956-ին նա տեղափոխվել է Ֆրանսիա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ