News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լուրջ քննարկումների մեջ է իր դեմ պատերազմ հայտարարած Ֆեթուլլահ Գյուլենի շարժումը վերացնելու ժամկետների շուրջ։

Թուրքական Taraf-ի փոխանցմամբ՝ վերջին օրերին Գյուլենի շարժման կողմնակիցների կողմից ինտերնետում Էրդողանի գաղտնալսված հեռախոսազրույցների տեղադրելուց հետո Էրդողանի գլխավորությամբ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ներսում քննարկում են ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերն ու Ֆեթուլլահ Գյուլենին ու նրա շարժման ոչնչացման ծրագրերը։

Իշխող կուսակցությունը նախատեսել է Գյուլենի համայնքին հայտարարել հանցավոր կառույց եւ ԱՄՆ-ից պահանջել հանջնելու Ֆեթուլլահ Գյուլենին։ Այս համատեքստում Էրդողանը եւ կողմնակիցները դեռ չեն կողմնորոշվել՝ մինչ մարտի 30-ի ընտրություննե՞ր, թե՞ դրանից հետո սկսեն Գյուլենի ոչնչացման ծրագիրը։

Նշենք, որ Ֆեթուլահ Գյուլենը խոշոր կրոնա-հասարակական շարժման առաջնորդ է, արդի իսլամի եւ ժողովրդավարության սինթեզի տեսության կրող: Նրա կողմից ղեկավարվող Գյուլենի համայնքը թե Թուրքիայում, թե դրանից դուրս ունի դպրոցներ, թերթեր, ֆինանսական կառույցներ, հասարակական կազմակերպություններ:

Ֆեթհուլլահ Գյուլենի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ հակասությունների գագաթնակետը եղավ 2013-ի դեկտմբերի 17-ի «Մեծ կաշառք» գործողությունն ընդդեմ վարչապետի եւ նախարարների դեմ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ