News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Դերասան Վարդան Պետրոսյանին աջակցություն ցույց տալու համար այսօր՝ փետրվարի 27-ին, մի խումբ քաղաքացիներ նվերներով ու նամակներով գնացել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ դերասանի 55-ամյա տարեդարձը շնորհավորելու (ֆոտոռեպորտաժ

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ քիչ առաջ «Դատապարտյալների հիվանդանոցից» դուրս եկավ «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը: Լրագրողների այն հարցին, թե ինչ է նվիրել Վարդան Պետրոսյանին, նա պատասխանեց. «Մի մեծ պաչիկ»:

«Տեսա, գրկեցի, համբուրեցի, կարոտս առա: Նախկինում երբեք առիթ չէր եղել Վարդան Պետրոսյանին գրկելու: Նրա վիճակն իմ պատկերացրածից լավ էր, այսօր եռակի տոն է, քանի որ նախ Վարդանի անվանակոչության օրն է, Վարդան Պետրոսյանի ծննդյան օրը, և ինչպես ներսում իմացա, Վարդանի և Անիի ամուսնության օրը»,- ասաց Անահիտ Բախշյանը։

Տիկին Բախշյանը նաեւ ՔԿՀ աշխատողներին զգուշացրել, որ իրենց զգույշ պահեն, որովհետև հնարավոր է՝ հետագայում, իրենց տեսնեն Վարդան Պետրոսյանի հերոսների մեջ:

Վարդան Պետրոսյանի մոտ են նրա կինը եւ որդին՝ Հայկ Պետրոսյանը։

Վարդան Պետրոսյանի ծնունդը շնորհավորելու էին գնացել նաև այլ քաղաքացիներ, որոնք նամակներ փոխանցեցին դերասանին:

Միջոցառմանը մասնակցող Զարուհի Մուրադյանը ասաց, որ իր պատկերացրածից քիչ մարդ է հավաքվել. «Վարդան Պետրասյանն ավելիին էր արժանի»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել էին BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ, նրանց մեջ էր նաեւ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել էին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Վարդան Պետրոսյանը կալանավորված է: Գործը քննվելու է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում:Առաջին նիստը հավանաբար կնշանակվի մարտին:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am

Տպել
Ամենաշատ