News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով  ներկայացնում է սինգապուրյան «Today» թերթում հրապարակված հոդվածը միջնադարյան Անի քաղաքի մասին, որն այսօր Թուրքիայի տարածքում է գտնվում:

Կանաչ դաշտերում ծաղկում են դաշտային ծաղիկներ, թռչունները սավառնում են անամպ երկնքում, շուրջը թռչում են թիթեռներ են. այս ամենն Անին իդեալական է դարձնուն: Սակայն հսկայական ավերակները վկայում են քաոսային անցյալի մասին:

Ժամանակակից Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ ընկած Անին երբեմնի միջնադարյան Հայաստանի մայրքքաղաքն էր ու Կոստանդնուպոլսի մրցակիցը: Այն վերածվել է մզկիթների, եկեղեցիների եւ զրադաշտական տաճարների հազվադեպ համարդության:

Անիում գտնվող շինությունների մեծ մասը, թվում է, դանդաղ կործանվում է. դրանց պահում են հազվադեպ հանդիպող մետաղյա հիմքերը: Առաջին հայացքից ավերակները փոքր են թվում: Սակայն երբ ավելի ես մոտենում, զարմացնում է դրանց լքված մեծությունը:

Անիի տաճարը միջնադարյան հայկական ճարտարապետության փայլուն օրինակ է. դրա ավերված գմբեթը չի նվազեցնում է արժեքը: Սուրբ Գրիգորի եկեղեցին, կառուցված 1215թ.-ին Տիգրան Հոնենցի կողմից, որմնանկարներ ունի, որոնք պատկերում են Քրիստոսի, Սուրբ Գրիգոր Լուսավորչի եւ այլոց կյանքը:

Երբ քայլում ես Անիի տարածքով, որտեղ պեղված դամբարաններն, տներ ու նույնսիկ բաղնիքներ կան, թաքնված մարգարիտի հայտանբերման տպավորություն է ստեղծվում, որն ավելի ազդեցիկ է դառնում լռությամբ, ամբոխի բացակայությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ